Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսեք, թե ում հետ գործ ունենք. Կրկին բանավեճ՝ Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև

Այսօր Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանը ներողություն խնդրեց Ալեն Սիմոնյանի հասցեին հնչած հայտնի վիրավորանքի համար՝ նշելով, որ դա անում է, եթե որևէ մեկը դա վերագրում է Սիմոնյանի սրբությանը:

Ճեպազրույցից հետո Մարուքյանին մոտեցած Սիմոնյանը հայտարարեց, որ ընդունում է ներողությունները. «Շատ գնահատում եմ դա ու կոչ եմ անում ձեզ վերադառնալ ու աշխատել»:

Կողմերը բանավիճեցին նաև ծեծկռտուքի թեմայով: Մարուքյանը հայտարարեց, որ իրեն հետևից խփել են:

«Ոչ մեկը ձեզ հետևից չի խփել, տեսանյութ կա»,-հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

«Նայեք ում հետ գործ ունենք»,-մի քանի անգամ կրկնեց Մարուքյանը՝ մատնաշելով Սիմոնյանին:

«Սաղ երկրագունդը նայել ա, Ալեն Սիմոնյանն ասում ա, որ չեն խփել»,-հավելեց Մարուքյանը:

«Դուք ուզում էիք, որ Ձեզ խփեին: Դուք էս մի տարի ա ուզում եք, որ Ձեզ խփեն, ամեն ինչ անում եք դրա համար»,-ասաց Սիմոնյանը:

«Նիկոլ Փաշինյան ա մեղավոր, որ դու այդպես խոսում ես, քանի որ չի դատապարտում ձեր քայլը»,-նշեց Մարուքյանը:

«Նիկոլ Փաշինյանն ինչ պետք է դատապարտում է»,-ասաց Սիմոնյանը: