Search
Close this search box.

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից 96 պացիենտ է մահացել

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 10 028 մարդ: Այս մասին հայտնում են օպերատիվ շտաբից: Այսպիսով, երկրում վարակակիրների թիվը հասել է 242 271-ի:

Ինչ վերաբերում է վարակից մահացածներին, ապա մեկ օրում Ռուսաստանում մահացել է 96 պացիենտ: Պանդեմիայի ողջ ընթացքում մահացածների թիվը հասել է 2212-ի: