Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հերթական ակցիան է իրականացրել Արագածոտնի մարզում և Դավիթաշեն համայնքում

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում: Հերթական անգամ սննդով լի կապոցներ են տրամադրվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և հարակից համայնքների բնակիչներին, նաև մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի հանրակացարաններում ապրող անապահով ընտանիքներին: Բացի սոցիալական ծրագրերից, մեծ թափով շարունակվում են նաև կանխարգելիչ միջոցառումները: Ամենօրյա ռեժիմով ախտահանվում են մայրաքաղաքի փողոցները, մայթերը, բակերն ու առավել մարդաշատ վայրերը: