Search
Close this search box.

ՀՀ քաղաքացիները մնացել են Լարսում

Ռուսաստանի Դաշնությունից սեփական մեքենաներով Հայաստան եկող մի շարք քաղաքացիներ օրեր առաջ ահազանգել էին, որ կարողացել են անարգել հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը, սակայն Վրաստանի տարածք մուտք գործել չեն կարողանում, ինչի հետևանքով արդեն մի քանի շաբաթ գտնվում են չեզոք գոտում՝ քնելով մեքենաների մեջ, այս մասին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ահազանգած քաղաքացիներից մեկն ասել էր. «Ռուսները մեզ թողեցին, բայց վրացիները չեն թողնում, որ անցնենք: Ապրիլին 10-ին ես անցել եմ Ռուսաստանի սահմանը, ու մինչ օրս գտնվում են նեյտրալ գոտում՝ Ռուսաստանի և Վրաստանի սահմանին»:

Նույն օրը Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որտեղ հերքել էր այդ տեղեկատվությունը։

Մինչդեռ ֆոտոլրագրողը հայտնում է, որ շարունակում են ահազանգեր ստանալ, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ մնացել են Վրաստանի տարածքում և չեն կարողանում Հայաստան մուտք գործել: