Search
Close this search box.

Ձեզ պահում էք շավկայի պես, որ նկատեն, ու մի ոսկոռ էլ ձեզ շպրտեն. Արգիշտի Կիվիրյան

Մի մասա կա, որ տարիներ շարունակ իրեն ներկայացնում էր որպես արդարամիտ ու արժեքների համար պայքարող անձ։ Համենայնդեպս նախկին իշխանությունների դեմ իրենց պայքարը հիմնավորում էին հենց դրանով։

Երբ Ազգային ժողովում փաստացի տեղի ունեցավ հրապարակային ոհմակային սամասուդ, հին իներցիայից ելենելվ այդ մարդկանցից ոմանք ինչ-որ կիսամեղմիկ բայց դատապարտող բաներ էին գրել։

Բայց երբ Նիկոլը կանգնեց ու արդարացրեց իր ոհմակի արածը, տեսնեմ մեծ մասը ջնջել են իրենց այդ գրառումները։

Դե ինչ ասեմ, երեխեք ջան, դուք շարքային չաթլախներ եք, առանց որևէ արժեհամակարգի, ձեր պայքարն էլ եղել ա զուտ լափամանին տիրանալու պայքար, ովդ էլ դեռ չի տիրացել, ձեզ պահում էք շավկայի պես, զուտ այն հույսով որ գուցե նկատեն, գնահատեն, ու մի ոսկոռ էլ ձեզ շպրտեն։

Մի խոսքով ձեր արդարամտության էջը համարեք փակված, դուք այսուհետ ոհմակի մաս եք, ու էլ երբևէ չբողոքեք երբ ձեր դեմ էլ կիրառվեն ոհմակի օրենքները այլ ոհմակի կողմից․․․,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։