Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանի անսպասելի այցն ու մեծ անակնկալը 98-ամյա վետերանին

Հաղթանակի օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Հայրենական Մեծ պատերազմի վետերան 98-ամյա Ամասիկ Հակոբյանին: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ամասիկ Հակոբյանին հաղթանակի օրվա առթիվ, վետերանին մաղթել է քաջառողջություն և ասել, որ անհամբեր սպասում է նրա 100-րդ հոբելյանին: ԲՀԿ նախագահը նաև դրամական աջակցություն է տվել Ամասիկ պապին՝ բարձր գնահատելով նրա մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին: