Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ

Մայիսի 9-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 3,93 միլիոնի: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ջոնս Հոփկինսի համալսարանին:

Worldometers պորտալն իր հերթին գրում է, որ վարակակիրների թիվը գերազանցում է 4 միլիոնը:

Միայն վերջին մեկ օրում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 93,8 հազարով:

Պանդեմիայի ողջ ընթացքում վարակից մահացել է 274 898 պացիենտ, բուժվել՝ 1,32 միլիոն: