Search
Close this search box.

Խաչիկ Ասրյան. Շնորհավոր Եռատո՛նդ, Հայաստան

Հերոսածի՛ն Հայեր

Մայիսյան հերոսամարտերն սկսվում են մեր հերոս նախնիների բազում հաղթանակներով, հայրենիքի պաշտպանության համար կյանքով հատուցելու երդման հիշողություններով՝ կրկին նշանավորելով հայոց մտքի ու բազկի միասնության հաղթանակները:

1945 թ. մայիսի 9-ին մեր հայրերն ու պապերը Երկրորդ համաշխարհայինից տուն վերադարձան՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակով: Փա՛ռք ու պատիվ Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի հերոս որդիներին:

1992 թ. մայիսի 8-ի՝ լույս 9-ի գիշերը, արծիվ հայորդիներն ազատագրեցին բերդաքաղաք Շուշին: Փա՛ռք ու պատիվ Շուշի բերդաքաղաքն ազատագրած քաջաց Հայորդիներին:

Նույն ամսին ձևավորվեց Արցախի Պաշտպանության Բանակը, որի սահմաններ չճանաչող քաջությունն ամուր ու հաստատուն է պահում պատերազմած Արցախ աշխարհի սահմանները: Փա՛ռք ու պատիվ Արցախի Պաշտպանության Բանակին, նրա քաջարի հրամանատարներին և զինվորներին:

Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ»-ի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին՝ մայիսյան փառավոր հաղթանակների առթիվ, և մաղթում հզոր ու պաշտպանված Հայոց պետականություն, մշտապես մարտունակ Հայոց Ազգային Բանակ, հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի ու միասնական Հայաստան: Փա՛ռք Հայ Ազգին, նրա փառավոր անցյալի՝ Վարդանանց, Հայրենական Մեծ, Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի, Լեռնահայաստանի, արցախյան հերոսամարտերում «իմացյալ մահով» անմահացածներին: Նրանք մայիսյան ճակատամարտերում ամրագրեցին Հայի, Հայաստանի և Արցախի հավերժությունը:

Հաղթե՛լ ենք ու միշտ հաղթե՛լու ենք…

Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՌԱՏՈ՛ՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆ

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան