Search
Close this search box.

Կանոնները խախտելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 100-պատիկից 250 պատիկի չափով

ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր կառավարությունում տրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ոստիկանության ուժերը վաղը կապահովեն հասարակական կարգը.«Ոստիկանությունն իր աշխատանքն արդեն սկսել է այսօր՝ 07:00-ից՝ Եռաբլուրում: Այստեղ մեր ուժերն իրականացնում են քաղաքացիների կուտակումների բացառումը: Ծառայությունը կշարունակենք մինչև ամսի 9-ը՝ 23:59: Այսօր 20:00-ից ոստիկանության ստորաբաժանումները կանցնեն ծառայության Մոնումենտի այգում: Խնդիրն անմար կրակի հարակից շրջանի շրջափակումն է, բացառությամբ այնտեղ կարող են մուտք գործել սահմանված կարգով պատվիրակությունները, իսկ անձանց և տրասնպորտային միջոցների մուտքը կարգելվի մինչև մայիսի 9-ը՝ 23:59: Փակ կլինեն նաև Կոմիտասի պանթեոնի մուտքերն ու ելքերը»:

Մհրյանը նշեց, որ կանոնների չպահպանման դեպքում գործելու են տուգանքներ.«Կանոնները խախտելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 100-պատիկից 250 պատիկի չափով: Իսկ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով»: