Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վտանգավոր իրավիճակ Լոռու մարզում. Փամբակ գետը դուրս է եկել հունից

Մայիսի 7-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին հարակից երկաթգծի 2667 կմ-ի П6-7 կետի տարածքում Փամբակ գետը դուրս է եկել հունից. առկա է վազորդների վնասման վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Փամբակ գետի վարարման հետևանքով առաջացել է երկաթգծի վազորդների վնասման վտանգ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տրակտորի միջոցով փլուզումը կանխելու նպատակով աշխատանքներ են իրականացվել գետի հունը փոխելու համար։