Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես. Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին

Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ. էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում ծեծկռտուքից հետո իր ելույթում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Խոսա, բայց մարդավարի խոսա», եւ սկսեց բղավել, սակայն չէր լսվում, թե ինչ է ասում:

Մի քանի պատգամավորներ շրջապատեցին Սասուն Միքայելյանին, որ հանկարծ նորից ծեծկռտուք չսարքի:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես: հանգիստ քեզ պահի, վափշե: Հերիք ա, չի լինելու էս մշակույթը ստեղ: Հեղափոխություն է եղել նաեւ էդ մշակույթի համար: Հերիք եղավ: Ձեւ չկա: Գալիք մեջքից խփում եք, արա»,-հայտարարեց Մարուքյանը:

Այդ ընթացքում տասնյակ պատգամավորներ տեղնրից ելան եւ փորձում էին թույլ չտալ նոր բախում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված էր ընդհատել նիստը. «Նիստն ընդհատվում է, լրացուցիչ կոչնակը կասի, թե երբ կսկսենք»,-ասաց նա՝ հավելելով, որ Մարուքյանը կշարունակի իր խոսքը ընդմիջումից հետո:

Լուրեր Հայաստանից – NEWS.am
Տպել