Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք Վազգեն Սարգսյանի հարսանիքը»

Արդեն 28 տարի մայիսի 8-9-ը հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, այլ նաև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»` ռազմական գործողության համար անսովոր անվանում:

Նման արտասովոր անվանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել: «Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- մի առիթով պատմել է Շուշիի ազատագրման գործողության հեղինակ նշանավոր Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը:

Կոմանդոսի ողջ ջոկատը, կազմված 3800 հոգուց, գործողությունն իրականացնելու համար բաժանվեց 5 խմբերի` կազված 615-ական մարտիկներից: Գործողությունը սկսվեց մայիսի 8-ին ժամը 02:30-ին: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային պատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա: Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից: Հյուսիս-արևելյան ուղղությամբ գրհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը: Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր: Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները:

Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղեր: Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլոն: Արդեն առավոտյան նրանց միացավ Վալերի Չտչյանի գումարտակը:

Հենց այդ գումարտակի 4-րդ վաշտին բախտ վիճակվեց առաջինը մտնել քաղաք: Արդեն 28 տարի մայիսի 8-9-ը հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, այլ նաև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»` ռազմական գործողության համար անսովոր անվանում: Նման արտասովոր անվանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել: «Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը:

Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- մի առիթով պատմել է Շուշիի ազատագրման գործողության հեղինակ նշանավոր Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը: Կոմանդոսի ողջ ջոկատը, կազմված 3800 հոգուց, գործողությունն իրականացնելու համար բաժանվեց 5 խմբերի` կազված 615-ական մարտիկներից: Գործողությունը սկսվեց մայիսի 8-ին ժամը 02:30-ին: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային պատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա: Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից: Հյուսիս-արևելյան ուղղությամբ գրհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը:

Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր: Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները: Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղեր: Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլոն: Արդեն առավոտյան նրանց միացավ Վալերի Չտչյանի գումարտակը:

Հենց այդ գումարտակի 4-րդ վաշտին բախտ վիճակվեց առաջինը մտնել քաղաք: Շուշին ազատագրվեց 26.5 ժամում, այդ օպերացիային պատրաստվել էին շատ ամիսներ, և պարտվելու տարբերակ ուղղակի չկար: Մայիսի 9-ին առավոտյան 04:30-ին Տեր-Թադևոսյանին հաղորդեցին, որ քաղաքն ազատագրված է: Տեսանյութը՝ «Զինուժ» հաղորդաշարի