Search
Close this search box.

Ֆրանսիական խոշոր ընկերությունը զրկվել է 30 միլիարդ դոլարից

Ֆրանսիական Louis Vuitton Moët Hennessy ընկերության ղեկավար Բեռնար Առնոն զրկվել է ավելի քան 30 միլիարդ դոլարից, վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները։ Գործակալության տեղեկատվությամբ, սա առավելագույն գումարն է, որ ճգնաժամի ընթացքում կորցրել է մեկ մարդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Առնոյին պատկանող բուտիկները աշխարհով մեկ փակվել են ավելի քան մեկ ամսով, գրում է Bloomberg-ը։ Այս տարի LVMH-ի բաժնետոմսերի արժեքը ընկել է 19 տոկոսով։

Ընկերության ֆինանսական տնօրեն Ժան Ժակ Գիոնիի խոսքերով՝ Առնոյի բիզնեսի ապագան կախված կլինի չինական շուկայից, որին բաժին է ընկնում շքեղության պարագաների վաճառքի ավելի քան երրորդ մասը։

Դեռեւս մարտին շուկաների վրա կորոնավիրուսի ազդեցության պատճառով աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց կարողությունը կրճատվել էր 300 միլիարդ ընդհանուր գումարով։ Forbes-ի տվյալներով՝ ամենաշատը կորցրել է Առնոն։

Այժմ գործարարը Forbes-ի ցուցակում երրորդ տեղն է զբաղեցնում՝ 900 միլիարդ դոլար կարողությամբ։ Առաջին եւ երկրորդ տեղերում են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը եւ Microsoft հիմնադիր Բիլ Գեյթսը, որոնք ունեն 141,8 եւ 105,7 մլրդ դոլար՝ համապատասխանաբար։