Search
Close this search box.

Էրիկ Գրիգորյանը նեղացած է հեռանում. Նա իր պարզաբանման մեջ, մեղմ ասած, ազնիվ չի եղել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էրիկ Գրիգորյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից նեղացած է հեռանում: Երեկ Է. Գրիգորյանը սոցցանցի իր էջում բացատրվել է, թե ինչու է աշխատանքից ազատվել: Գրառման մեջ Է. Գրիգորյանը նկատել է, որ իրենց աշխատանքներն այս համատարած սենսացիոն եւ լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չեն գտել եւ հնչեղություն չեն ստացել: Ապա ենթադրել է. «Միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով, քան աղմուկ հանելով»:

Ստացվում է, որ Գրիգորյանն ակնարկել է այն մասին, որ իր եւ իր թիմի կատարած աշխատանքը ոչ ոք չի նկատել: Գրիգորյանի երկարաշունչ խոստովանությունը բավարար է՝ հասկանալու համար, որ ինքը բավականին վիրավորված ու նեղացած է հեռանում:

«Չի կարող կառուցվել եւ հզորանալ որեւէ պետություն, եթե չհարգվի պետական ծառայողի աշխատանքը՝ առաջին կարգի մասնագետից մինչեւ վարչապետ եւ նախագահ»,- նշել է նախկին նախարարը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգորյանն այդպես էլ չի կարողացել համակերպվել կառավարման այս համակարգի հետ: Բայց նա իր պարզաբանման մեջ, մեղմ ասած, ազնիվ չի եղել եւ առարկայական պատճառներ չի ներկայացրել, թե ինչու է ազատվել պաշտոնից:

Ո՞վ կամ ովքե՞ր էին խանգարում Էրիկ Գրիգորյանին աշխատել: Հարց, որը դեռ պատասխան չունի, որին անգամ ինքը չի պատասխանում: Բայց, չնայած սրան, Գրիգորյանը 111 կետով ներկայացրել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները: Իհարկե, նրա ներկայացրած կետերին ArmLur.am-ը առաջիկայում կանդրադառնա՝ պարզելու՝ արդյոք դրանք իրականացվել են, թե ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում