Search
Close this search box.

Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Նուբարաշեն», «Հրազդան», «Վարդաշեն» ՔԿՀ-ներում

168.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն` քանի՞ կալանավորված անձ, դատապարտյալ և քրեակատարողական ծառայող է կորոնավիրուսի թեստ անցել, քանիսի՞ մոտ է եղել դրական ու քանիսի՞ մոտ` բացասական թեստի պատասխանը:

Քրեակատարողական ծառայությունից պատասխանել են, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների մոտ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների հայտնաբերման կամ հերքման նպատակով, ընդհանուր առմամբ, իրականացվել է 65 թեստավորում, այդ թվում` 5 կալանավորված անձ, 8 դատապարտյալ, 52 քրեակատարողական ծառայող: Թեստերից 42-ի արդյունքները եղել են բացասական, իսկ 10-ը` դրական: Նշվում է, որ հաստատված կորոնավիրուսային վարակ ունեցող բոլոր անձինք ՔԿ ծառայողներ են:

Հարցրել էինք նաև, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձի, դատապարտյալի և քրեակատարողական ծառայողի մոտ է ախտորոշվել COVID-19:

ՔԿԾ պատասխանում նշված է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերվել են 3 հիմնարկներում` «Նուբարաշեն»-1, «Հրազդան»-1, «Վարդաշեն»-8:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի 8 դրական արձանագրված դեպքերից մեկի մոտ կրկնակի թեստավորման պատասխանը եղել է դրական, բոլոր անձինք մեկուսացվել են, բացառվել են հետագա շփումները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: