Search
Close this search box.

Դոլարի փոխարժեքի վերելքը շարունակվում է. այն հատեց 483 դրամի սահմանը. Եվրոն նույնպես թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է 483.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.74 դրամ (աճել է 1.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 597.26 դրամ (աճել է 0.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.55 դրամ (աճել է 0.07 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 234.16 դրամ, ոսկի՝ 26,274.59 դրամ, պլատին՝ 11,572.32 դրամ: