Search
Close this search box.

Կարեն Կարապետյանին նամակ են ուղարկել

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի մայիսի 11-ի դռնփակ նիստին։ Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հենց Կարեն Կարապետյանն էր 2017 թվականի մարտին խորհրդարանում հայտարարել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։