Search
Close this search box.

Կառավարությունը չի պատրաստվում գյուղաբնակներին սելիտրա ու դիզվառելիք տրամադրել. Փաշինյան

Կառավարությունը չի պատրաստվում գյուղաբնակներին սելիտրա ու դիզվառելիք տրամադրել, որովհետեւ այդ ամենի համար նրանց փող է տրամադրվում գյուղատնտեսական վարկերի ձեւով, եւ նրանք կարող են այդ վարկերով ամենն, ինչ ցանկանում են գնել: Այս մասին մայիսի 6-ին ԱԺ նիստում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նա հիշեցրեց, որ 2018 թվականին Կառավարությունը նախաձեռնել էր 125 հազար մարդու վարկային պատմության մաքրում՝ նրանց բացառելով «սեւ» ցուցակից: Փաշինյանի խոսքով, սակայն, այդ մարդկանց 75 տոկոսը հետագայում իր վարկային պատմությունը վատթարացրել է:

«Հիմա մենք դրանով նրանց օգնեցի՞նք, թե՞ ավելի վատ դարձրինք: Նախկինում նա «սեւ» ցուցակում էր 100 հազար դրամ պարտքով, հիմա նա այդ ցուցակում է 300 հազար դրամ պարտքով»,- պարզաբանեց վարչապետը: