Search
Close this search box.

ԱԺ աշխատակազմում վարակակիր կա

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առավոտյան նշել էր, թե կասկած կա, որ կորոնավիրոսի վարակի դեպք կա ԱԺ-ում: Քիչ առաջ նա հայտնեց, որ կասկածը հաստատված է:
«Մենք ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք, առողջություն են մաղթում վարակակրին․․․ Ոչ մի պարտադրանք չկա դիմակ ու ձեռնոց կրելու, բայց դա նախ և առաջ ձեր և ձեր ընտանիքների, հանրային առողջության համար է»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա հայտնեց, որ վարակակիր անձը մեկուսացված է, նրա հետ շփվածների շրջանակը հստակեցվում է։