Search
Close this search box.

Զինվորական դատախազի որդիների բանակում չծառայելու «առեղծվածը»․ որտեղ է «թաքնված շան գլուխը»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 21-ին գրել էր, որ «ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են նրանք ազատվել ծառայությունից: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հորդել էին իրավական հիմքերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթն այդպես էլ վարվել է, սակայն հենց ՊՆ-ի պատասխանի մեջ էլ թաղված է շան գլուխը:

ՀՀ ՊՆ Գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի անունից ստացված գրության մեջ ավսում է, որ նրանք օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից և հավելում. «Հայտնում եմ նաեւ, որ նշված քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին ՀՀ օրենքի եւ տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»:

Այսպիսով, ՀՀ ՊՆ-ն հաստատել է մեր հրապարակած տեղեկությունը՝ հայտնելով, որ իրապես զինդատախազի որդիները չեն ծառայել հայկական բանակում, սակայն որոշել են թաքնվել «Անձնական տվյալների անվան տակ»:

Նկատենք, որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով սկսեց քննություն նախկին պաշտոնատար անձանց որդիների բանակից ազատվելու հանգամանքները, եղան բացահայտումներ, սակայն մյուս կողմից ՀՀ Զինվորական դատախազ Վահե Հարությունյանի որդիների` Էրիկ եւ Պետրոս Հարությունյանների բանակում չծառայելու փաստը փորձում են թողնել առանց մեկնաբանության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում