Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակտիվ քննարկումներ` Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմի ցուցադրության համար

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը նախ Ցեղասպանությանը նվիրված խաչքար է կանգնեցրել, ապա որոշել էր մնայուն գործ թողնել հայ ժողովրդի համար: Սցենարը գրել էր, բավականին երկար ժամանակ մշակել ու որոշել նկարահանել «Հիշողություն» ֆիլմը՝ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, թե ինչ ստեղծագործ ժողովովրդի են կոտորել թուրքերը: Իսկ նրանց բռնություններն ու դաժանություներն ինքնանպատակ չեն ֆիլմում: Պետք է մարդկությունն իմանա, թե ինչ սարսափելի, անմարդկային վայրագություններ են արել թուրքերը հայերի նկատմամբ. ու ոչ թե մեկ, երկու, երեք հոգու, այլ մի ամբողջ ազգի հանդեպ: Բացի այդ, ֆի լմը քաղաքական, դիվանագիտական շերտեր ունի, որոնք ուղղված են այսօրվա Թուրքիային ու ընդհանրապես մարդկությանը:

2019 թվականի մարտի 13-ին ֆիլմի թրեյլերը տեղադրվեց ArmLife.am կայքի յութուբյան էջում: Այս տարի ցեղասպանության տարելիցից առաջ և և հետո ակտիվ քննարկում է սկսվել` ֆիլմը դիտելու համար:

Ի դեպ, կայքի յութուբյան էջում ֆիլմի թրեյլերի դիտումները youtube-ը ճանաչել է լավագույներից մեկը: