Search
Close this search box.

Արդյո՞ք ԱԱԾ փոխտնօրեն կարող է դառնալ մի մարդ, որի ունեցվածքը ձևավորվել է Եվրոպայում ապրող քեռու գումարով․ Տ․Քոչարյան

Մի բան հարցնեմ, արդյոք ԱԱԾ փոխտնօրեն կարող է դառնալ մի մարդ, որի ունեցվածքը ձևավորվել է Եվրոպայում ապրող քեռու և Ռուսաստանում ապրող ազգականների ուղարկած գումարով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հայտնի բլոգեր, հասարակական գործիչ Տիգրան Քոչարյանը:

«Սաղ օկ ա՞», հարցրել է Տիգրան Քոչարյանը։

Հիշեցնենք, որ 29-ամյա Արգիշտի Քյարամյանը երեկ ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ այսօր վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով, նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Հիշեցնենք, նաեւ, որ Ա․Քյարամյանը հայտարարագրել էր 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար, իսկ Ֆեյսբուքում պարզաբանել, որ այդ միջոցները ձեւավորվել են Եվրոպայում ապրող քեռու եւ Ռուսաստանում աշխատող ազագականների նվիրատվություններից։