Search
Close this search box.

Զանգվածային ծեծկռտուք և կրակոցներ Կրասնոդարում. տեսանյութ

Կրասնոդարում՝ մայիսի 4-ին, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել: Դեպքի վայրից տեսանյութը հրապարակվել է «Vkontakte» սոցիալական ցանցում, փոխանցում է Լենտան:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կայանատեղիում ծեծկռտուք տեղի ունենում տասնյակ տղամարդկանց միջև։ Վիճաբանության ընթացքում հնչում են կրակոցներ, ինչից հետո բոլորը փախուստի են դիմում։

«Комсомольская правда»-ն գրում է, որ ոստիկանության վարչությունը մի քանի ահազանգ է ստացել տեղի բնակիչների կողմից: Սակայն, երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, ծեծկռտուքի բոլոր մասնակիցներն անհետացել են:

Այժմ ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները և փնտրում է օրինախախտներին:

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: