Search
Close this search box.

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը, ով երեկ նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում:

Նշենք, որ երեկ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում և փաստերեն նա այդ պաշտոնում մնաց ընդամենը մեկ օր: