Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ քայլի» պատգամավորը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ խոսնակ Արարատ Միզոյանն իր մտերիմների հայտնել է, թե Նիկոլ Փաշինյանն ու վարչությունը որոշել են, որ պատգամավոր Աննա Կարապետյանը պետք է մանդատը վայր դնի, սակայն պատճառը չեն ասում: Ըստ լուրերի՝ վերջին շրջանում Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը «մոտ-մոտ են անում միմյանց»։ Փաշինյանն Ավինյանին կասկածում է «պերեվառոտ» անելու ցանկության մեջ: Կարապետյանն իր հեղինակած նախագծով առաջարկել էր, որ Արարատ Միրզոյանը դառնա Անվտանգության խորհրդի անդամ, սակայն իմքայլականներն օրինագիծը տապալել են:

Բացի այդ՝ Աննա Կարապետյանը եղել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը:

Այս առնչությամբ այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ Աննա Կարապետյանն ասաց. «Նման բան չկա, ձեզ սխալ լուրեր են հասնում: Ուզում եմ հասկանալ, էդ լուրերը որտեղի՞ց եք գտնում: Հասկանում եմ, որ ինչ-որ ուժեր, ինչ-որ մարդիկ փորձում են պառակտում մտցնել «Իմ քայլը» խմբակցության մեջ, բայց դա չի հաջողվելու»,- ասել է պատգամավորը: