Search
Close this search box.

Փաշինյան Նիկո՛լ, վե՛րջ տուր պետական բյուջեի մսխման պետականակործան որոշումներիդ

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Հայաստանի ապազգային իշխանության գործողությունները՝ առկա մարտահրավերներին ուղղված, համարժեք չեն և չեն արտահայտում Հայաստանի քաղաքացիների շահերն ու սպասումները՝ Հայաստանի ընտանիքներին մատնելով համատարած աղքատության:

Հայաստանի Կառավարության կողմից քաղաքացիներին ու տնտեսվարող սուբյեկտներին տրվող սոցիալ-ֆինանսական օգնության ծրագրերն այնքան խորամանկ ու վերացական են մտածված, որ, գրեթե, անհնարին է դրանցից օգտվելը:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն առանձնակի հպարտությամբ և ոգևորությամբ հայտարարել էր, թե 2018 թվականից ի վեր կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 105 միլիոն դոլարից ավելի գումար: Փաշինյան Նիկոլը պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանի Կենտրոնական բանկի պահուստային ֆոնդ է փոխանցվել, 2019 թվականին չծախսված, 350 միլիարդ դրամ: Պետք է նշել նաև, որ միջազգային կառույցները և հայ գործարարները հսկայական գումարներ են փոխանցել «Կորոնավիրուս» մահացու վարակի դեմ պայքարի հիմնադրամին, իսկ ո՞ւր են այդ հսկայական միջոցները և ինչո՞ւ կոնկրետ չեն ծառայում Հայաստանի ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների առողջությունը, ընտանիքների բարոյահոգեբանական վիճակն ու սոցիալական դիմադրողականությունը պահպանելու և Հայաստանի տնտեսական գործունեությունը չընդհատելու համար՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ Փաշինյան Նիկոլի կառավարությունը հրատապ պետք է.

ü «Կորոնավիրուս» մահացու վարակի պատճառով Հայաստանի Կառավարության կողմից սույն թվականի մարտի 14-ից մինչև մայիսի 14-ը հայտարարած Արտակարգ դրության պայմաններում

մարի Հայաստանի բոլոր ընտանիքների երկու ամսվա կոմունալ ամբողջական վճարումները (լույս, գազ, ջուր), ինչպես նաև Հայաստանի այն բոլոր ընտանիքներին, որոնց անդամներից ոչ մեկն ընդգրկված չէ պետական բյուջեով աշխատավարձ ստացողների ցուցակում, երկու ամսվա համար միանվագ հատկացնի 300.000 /երեք հարյուր հազար/ դրամ գումար:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջո՛ւմ է Փաշինյան Նիկոլից՝ վերջ տալ պարգևավճարների հատկացմանն ու պետական բյուջեի մսխմանն ուղղված պետականակործան որոշումներին, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում բաժանված բոլոր պարգևավճարները հետ վերադարձնել Հայաստանի պետական բյուջե, և Հայաստանի պետական բյուջեի ֆինանսներն ուղղել ինչպես Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության պաշտպանությանն, այնպես էլ Հայաստանի տնտեսական ու սոցիալական ոլորտների զարգացմանն ու ընդլայնմանն՝ անընդհատ բարձրացնելով Հայաստանի բնակիչների բարոյահոգեբանական և սոցիալ-տնտեսական բարեկեցության մակարդակը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան