Search
Close this search box.

Երկու երեխաներին ու իրեն 9-րդ հարկից նետած հայրը դեպքից մի քանի օր առաջ զանգահարել է կնոջը. մանրամասներ ողբերգական դեպքից

Ինչպես տեղեկացրել էինք՝  այսօր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեխաներին պատուհանից գցել, ապա ցած է նետվել 40-ամյա տղամարդը: Մենք տեղեկացանք, որ նա իր կնոջ հետ ամուսնալուծված է եղել: ArmLur.am-ին նախնական տեղեկություններ են հասել, թե ինչ է տեղի ունեցել դեպքից մի քանի օր առաջ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 40-ամյա տղամարդը զանգահարել է կնոջը, ասել, թե երեխաներին շատ է կարոտել և ցանկանում է տեսնել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մայրը երեխաների հետ երեկ գնացել է այնտեղ, երկար ժամանակ մնացել են, սակայն հարևանները ոչ մի արտառոց ձայներ չեն լսել, չեն նկատել, չնայած՝ բոլորն էլ իմացել են, որ իրենք ամուսնալուծված են: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեկոյան տղամարդն ասել է, որ ուշ է, մնան և առավոտյան գնան, իսկ արդեն առավոտյան տեղի է ունեցել դեպքը:

Այժմ փորձում են հասկանալ, թե ուր է եղել այդ ժամանակ երեխաների մայրը. չի բացառվում, որ նա քնած է եղել: