Search
Close this search box.

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն աջակցություն չի հայտնել Գուրգեն Խաչատրյանին

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ինստագրամյան էջում գրել է.

«Իմ շատ սիրելի հետևորդներ, տեղեկացնում եմ ձեզ, որ իմ միակ պաշտոնական էջը Ինստագրամում է: Խնդրում եմ՝ ընդունեք ի գիտություն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆեյսբուքում Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խմբի պաշտոնական էջի մեկնաբանություններում Արթուր Ալեքսանյան անունով օգտատերը գրել էր. «Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»:

Նշենք, որ Գուրգեն Ալեքսանյանը ՊԵԿ նախկին նախագահ, իսկ 2019-ից պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդին է։