Search
Close this search box.

Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին

Չնայած Գյումրիում տեղացող հորդառատ անձրևին, նախապես գրանցված հաճախորդները շտապում էին այսօրվանից գործող գեղեցկության սրահներ և վարսավիրանոցներ՝ չմոռանալով ձեռնոցների ու դիմակների մասին: Գյումրիում Sputnik Արմենիայի թղթակցի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ սրահներն իրենք էլ «զինված» են ձեռնոցներով ու դիմակներով, ախտահանիչ նյութերով։

«Մենք՝ աշխատակիցներս, դիմակով ու ձեռնոցով ենք, ախտահանիչ հեղուկներն էլ սեղանին, բայց ուրախ եմ, որ հաճախորդներին իրենք հիմնականում պատրաստված են գալիս, իսկ մեծ մասը նաև պայուսակներում ունեն լրացուցիչ ձեռնոց, դիմակ ու սրվակ՝ ախտահանիչ նյութով»,-պատմում է վարսահարդար Լիլիա Առաքելյանը։ Նրա խոսքով` իրենց գործունեության սահմանափակման վերացման առաջին օրը սրահ եկել են նրանք, ովքեր առաջինն էին հասցրել գրանցվել՝ պարետի որոշումն իմանալուց հետո:

Չնայած սրահների աշխատակիցներն ուրախ էին, որ կրկին աշխատում են, սակայն ապահովության համար, այնպես են գրանցել ցանկացողներին, որ վարսավիրանոցներում սպասվածից ավելի քիչ մարդ լինի և կարողանան հնարավորինս պահել սոցիալական հեռավորությունը: «Այսօր ամենաշատը 4 այցելու եմ սպասարկել, դա սովորականից շատ քիչ է, բայց այդպես ենք արել մեր ապահովության համար, որ կարողանաք պահպանել հաճախորդների հեռավորությունն ու յուրաքանչյուրից հետո հասցնենք ախտահանել տարածքը»,-նշում է Լիլիա Առաքելյանը:

Վարսահարդար Սալվի Հակոբյանն էլ ավելացնում է, որ ճիշտ է, դժվար է աշխատել դիմակներով, բայց ստիպված են այդպես անել ինչպես իրենց, այնպես էլ հաճախորդների անվտանգության և առողջության համար:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում