Search
Close this search box.

Խուզարկություններ՝ քաղաքապետերի և նրանց հարազատների բնակարաններում

Երեկ գիշերը ոստիկանությունը գործողություններ է իրականացրել Կապանում և Քաջարանում: Խուզարկվել են տասնյակից ավելի բնակարաններ, այդ թվում՝ քաղաքապետերի և նրանց հարազատների բնակարանները:

Armlur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են. «Կապան, Քաջարան, Տաթև համայնքներում, կոնկրետ քրեական գործի շրջանակներում իրականցվել են մի շարք խուզարկություններ»: