Search
Close this search box.

Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, թե երբ կբաժանեն մայիս ամսվա կենսաթոշակը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացնում է.

Հարգելի’ քաղաքացիներ,
2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում։
Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները: