Search
Close this search box.

Ազգային ժողովում թեժ է լինելու

Վաղը՝ մայիսի 5-ին, մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը և այն բավական հագեցած օրակարգ է ունենալու։ Մասնավորապես, տեղեկացանք, որ նստաշրջանի օրակարգում 23 հարց է լինելու։

Օրակարգում կան այնպիսի հարցեր, որոնք կարող են երկար քննարկվել։ Դրանց թվին է պատկանում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը։ Սրանք բոլորը ծավալուն փաստաթղթեր են եւ դատելով այն քննարկումներից, որ եղել են մշտական հանձնաժողովներում, ապա լիագումար նիստերին ևս ակտիվ է լինելու։

Բացի այս նախագծերից, չորեքշաբթի օրը, ինչպես միշտ տեղի կունենա ավանդական հարցուպատասխան կառավարության ներկայացուցիչների հետ, որը ևս խոստանում է թեժ լինել։