Search
Close this search box.

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետի հետ քննարկում են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ՀՀ-ում, սահմանափակումների թեթևացման և հետագա քայլերի մասին։

Կարելի է ասել որ էականորեն սահամանափակումները հանվում են տնտեսական գործունեության տեսակների մեծամասնության վրայից։ Վարչապետի և Առողջապահության նախարարի հետ քննարկման ժամանակ այսօր՝ մայիսի 3-ին, ուղիղ եթերում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Ամբողջությամբ բացվում է արդյունաբերության ոլորտը, մանրամեծածախ առևտրի որոշակի հատված, բացի մոլերից և մյուս խոշոր առևտրի կենտրոններից։ Հիմա մեր ցանկում մնացել են բացառություններ, որոնք մոտովորապես 10-12-ն են։ Շարունակում է ահմանափակ մնալ կրթական ոլորտը, շարունակում է փակ մնալ տրասպորտի ոլորտը, որը ամենացավալի հատվածն է և վարակի տարածման տեսակետից ամենավտանգավորը, որը սակայն որոշակի ադապտացիոն շրջանից հետո, հուսով եմ, հնարավորություն կունենանք բացելու»,- ներկայացրեց պարետ Ավինյանը։

Ըստ Ավինյանի՝ համավարակի դեմ պայքարի այս նոր շրջանում շատ բան կախված է ՀՀ քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից։

«Մենք ունենք նաև պատժիչ գործողություններ, սակայն դա էլ ռիսկը չի նվազեցնում։ Մեր հիմնական խնդիրը արտադրամասերն են»,- ասաց Ավինյանը։

Վարչապետը նկատեց, որ վարչական վարույթների և տուգանելու իմաստը բոլորովին էլ այն չէ, որ «մարդիկ վարակվեն՝ մենք գնանք տուգանենք», այլ կանխարգելիչ դեր խաղալը։

Վարչապետը հիշեցրեց, որ առաջին պլանում մեր և մեր հարազատների առողջությունն է։ Նա ևս մեկ անգամ հիշեցրեց վիրուսից պաշտպանվելու հիմնական ձևերը և կոչ արեց հետևել կանոններին ու ԱՆ վիրուսից պաշտպանվելու հրահանգներին, ցուցումներին։