Search
Close this search box.

Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվը՝ այս պահին

Ողջ աշխարհում կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է 3․502․956 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Վարակման դեպքերի ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներ է, որտեղ, ընդհանուր առմամբ, վարակվել է 1․160․996 մարդ: Նրանցից 67․448-ը մահացել են, ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 919․823 մարդ:

Եվրոպական երկրներից ակտիվ վարակակիրների թվով առաջատարը Մեծ Բրիտանիան է, որին հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան, և Իսպանիան: Մեծ թվով վարակակիրներ կան Ռուսաստանում:

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է: Նրան հաջորդում են Իտալիան Մեծ Բրիտանիան, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 28 հազարը, այնուհետև Իսպանիան՝ ավելի քան 25 հազար մահվան դեպքերով և Ֆրանսիան՝ մոտ 25 հազար դեպքով:

Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 245․082 մարդ, ապաքինվել՝ 1․128․916-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: