Search
Close this search box.

«Միշիկն ԱԱԾ տնօրենի առջև ընդունել է, որ ինքը ՀՀ-ը վերականգնելու բան ունի». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա տեսանյութում Միքայել Մինասյանն ասում է, որ Վանեցյանի՝ գումար մուծելու առաջարկը նա մերժել է, որովհետև չէր կարող իրեն ներել և չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդը և երկիրն այս վիճակում են…

Ինքը չի կարող պայմանավորվել, քանզի համարում է ստախոս, դավաճան թշնամի…

Լավ, հիմա մեկը չկա՞ խոհանոցում դարանակալած այս ինքնասիրահարված տղուն ասի, որ, եթե դու ապօրինի գումար չես վաստակել, ապա քո առաջին արձագանքը պետք է լինի մերժումը, քանզի դու պարտավորություն չունես Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլ ոչ թե այն հայրենասիրական հեքիաթները, որոնք չգիտես՝ ինչու արթնացան միայն 2019-ին Հռոմի կենտրոնի հյուրանոցում: Կարճ ասած` սրանով Միշիկն ԱԱԾ տնօրենի առջև ընդունել է, որ ինքը Հայաստանի Հանրապետությանը վերականգնելու բան ունի և իրեն ետ են պահել միայն անձնական զեղումները, կանխատեսումները, որոնք ինքը նույնիսկ գրել է: Բա… (լեզվամտածելակերպ Կառլ, լեզվամտածելակերպ)»: