Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երեխաներն այս օրերին միայն ցամաք հաց են ուտում. 9 երեխաների հայրը հայտնվել է անելանելի վիճակում

ArmLife.am-ի խմբագրություն է դիմել Արարատի մարզի Շահումյան գյուղի Սայաթ-Նովա նրբանցքի 4-րդ հասցեում բնակվող բազմազավակ ընտանիքի հայր Գագիկ Հովհաննիսյանը:

9 անչափահաս երեխա ունի, ապրում է վարձով ու ծայրահեղ աղքատության պայմաններում. «Ընտանքիս բաղկացած է 14 շնչից, ունեմ կին, հիվանդ մայր, քույր և եղբայր: 9 երեխաներից 7 դպրոցական են ու տան միակ աշխատող-կերակրողը ես եմ: Չունեմ հիմնական աշխատանք, օրվա պատահած գործով եմ գումար վաստակում՝ ցամաք հացով կերակրում եմ ընտանիքիս, չունեմ ոչ մի սեփականություն և ապրում եմ վարձով՝ տնից տուն տեղափոխվելով: Ում դիմել եմ՝ բոլոր տեղերից պատասխան չեմ ստացել»,-նշում է հայրը: Հարցին, թե այս օրերին ինչով են սնվում երեխաները,  հայրը պատասխանեց. «Ուղղակի հացով, ուրիշ ոչնչով»:

Խանութները էլ նիսյաով ոչինչ չեն տալիս, քանի որ 300 հազար դրամի պարտք ունի կուտակած, նաև 3 ամսվա տան վարձը՝ աշխատանք չունենալու պատճառով չի կարողացել վճարել:

Հայրը ակնկալում է, որ բարեգութ մարդիկ, ինչպես նաև պատկան մարմիններն օգնության ձեռք կմեկնեն իրեն՝ այս չքավոր կյանքից դուրս գալու համար: Իսկ  իր հիմնական խնդիրը համարում է մշտական տանիք ունենալը, որպեսզի բազմազավակ ընտանիքով տնից-տուն չտեղափոխվի:

ՀԳ. Խմբագրությունը թողնում է Գագիկ Հովհաննիսյանի հեռախոսահամարը՝ օ94 66-76-52, vayber  +37499003053

,  ցանկացած կարգի աջակցության դեպքում բազմազավակ ընտանիքի հետ կապ հաստատելու համար: