Search
Close this search box.

«Մինասյանի տեսաուղերձը նման էր խորտակվող նավի նավապետի խոսքերին». Քրիստ Հովսեփյան

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միքայել Մինասյանի տեսաուղերձը նման էր խորտակվող նավի նավապետի խոսքերին: Լսեցի տեսաուղերձը, սիրտս ճմլվեց. չէի պատկերացնում, որ Միքայել Մինասյանն այսքան սիրում է մեր քաղաքացիներին և փորձել է իր ուժերի ներածին չափով աջակցել մեր պետականաշինությանը: Ցավալին այն է, որ տոտալ թալանը երբ տիրել էր ամբողջ երկրում, քո գաղափարակից ընկերներն ընտրակաշառքով ընտրվում էին ԱԺ պատգամավորներ: Դուք, մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելով, պահպանում էիք ձեր կառավարումը: Դուք ձեր էժանագին լրատվականներով (Blognews.am, Tert.am, Panarmenian, News.am) և այլ նմանատիպ կայքերով և նրանց խմբագիրներով օր ու գիշեր ատելության խոսք էիք տարածում: Ես հասկանում եմ, որ ձեր պատկերացրած ստեվարային կառավարման նպատակը չհաջողվեց իրագործել ու դուք ու ձեր շրջապատը վերածվեց շարքային դեմագոգ պուպուլիստների խմբի, որի խմբապետը դարձար դու»: