Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է նոր թափով շարունակել սոցիալական աջակցության ծրագրերը ամբողջ երկրում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը։ Քննարկվել են պանդեմիայի հետևանքով երկում ստեղծված իրավիճակը և ճգնաժամից դուրս գալու ուղիները: Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է նոր թափ հաղորդել դեռևս մարտ ամսին սկսած սոցիալական աջակցության խոշորամասշտաբ ծրագրերին: Այդ նպատակով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, սերտ կապ պահպանելով կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների հետ , կշարունակեն շրջել մայրաքաղաքում և Հանրապետության մարզերում՝ թիրախավորոված աջակցություն հասցնելով բոլոր կարիքավորներին: Դրան զուգահեռ խմբակցությունը կշարունակի հանդես գալ ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալուն ուղղված օրենսդրական նախաձեռնություններով: