Search
Close this search box.

Անհրաժեշտ են կամավորներ՝ Աննա Հակոբյանի պաշտոնական էջերում նամակներին պատասխանելու համար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ երկարաժամկետ համագործակցության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակբոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի՛ ընկերներ,

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ երկարաժամկետ համագործակցության համար։

Աշխատանքի նկարագրությունը՝

Կարդալ եւ պատասխանել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան եւ Ինստագրամի պաշտոնական էջերում քաղաքացիներից ստացված նամակներին։

Ցանկացողները կարող են նամակ գրել Facebook-ում Աննա Հակոբյանի պաշտոնական եւ անձնական էջերին»։