Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացած վերջին քաղաքացու մասին

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: