Search
Close this search box.

Բացառիկ տեսանյութ՝ վերակենդանացման բաժանմունքից, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված պացիենտները

Մոսկվայի Ֆիլատովի անվան թիվ 15 քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վալերի Վեչորկոն ցույց է տվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, որտեղ գտնվում են կորոնավիրուսով վարակված պացիենտները: Այս մասին հայտնում է Լենտան։

Կադրերում երևում են մի քանի մահճակալների վրա պառկած պացիենտները։ Նրանց կողքին բուժաշխատողներ կան․ «Վերջերս ինտենսիվ թերապիայի բաժանմունքում չափից դուրս շատ են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդ պացիենտները, ովքեր ունեն թոքերի արհեստական օդափոխության սարքով շնչելու կարիք»,-տեսանյութում նշել է Վեչորկոն։