Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կրակոցներ Երևանում. վիրավորը թաղային հեղինակություն է

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում՝ Հայաստանի քննչական կոմիտեի հարևանությամբ՝ «Սաֆի» գեղեցկության սրահի դիմաց, հնչել են կրակոցներ:

Shamshyan.com-ի թոխանցմամբ՝ ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը: Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր: Պարզվել է, որ մեկ հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վիրավորը թաղային հեղինակություն է»: