Search
Close this search box.

Հայտնի են այն արտիստները, ովքեր ելույթ կունենան Երևան֊Լոս Անջելես մեծ համերգի ժամանակ

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած պանդեմիան անդառնալի մարդկային կորուստների պատճառ դարձավ: Այսօր ողջ աշխարհը պայքարում է չարաբաստիկ վիրուսի դեմ՝փորձելով փրկել մարդկային կյանքեր և վերանականգնել ողջ մարդկության բնականոն կյանքը: Հաշվի առնելով մեր երկրի վրա ծառացած այս դժվարագույն խնդիրը՝ Թովմասյան Բարեգործական Հիմնադրամը հանձն առավ կազմակերպել բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն շոու-ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով, որը ուղիղ կհեռարձակվի միառժամանակ Երևանից (Dvin Music Hall համերգային սրահից) և Լոս Անջելես ՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար 02.05.2020, ժամը 20:20 Երևանի և 9:20 AM Լոս Անջելեսի ժամանակով:

Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան «Dvin Music Hall»-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing), իսկ Լոս Անջելեսի մեր հայ արտիստները համերգին կմիանան տանից՝առցանց (#StayHome): Համերգին մասնակցություն կունենան՝

1-Արտակ Թովմասյան
2-Արթուր Գրիգորյան
3-Հարութ Փամբուկչյան
4-Թաթա Սիմոնյան
5-Արամե
6-Արման Հովհաննիսյան
7-Արմենչիկ
8-Ռազմիկ Ամյան
9-Արա Մարտիրոսյան
10-Սարո Թովմասյան 11-Էրիկ Կարապետյան
12-Տիգրան Ասատրյան
13-Արամ MP3
14-Կարեն Սևակ
15-ՍՈՆԱ 16-Սոնա Ռուբենյան
17-Գարիկ Պապոյան
18-Իվետա Մուկուչյան
19-Սարգիս Եղիազարյան
20-Կամո Սեյրանյան
21-Աֆոն
22-Մարտին Մկրտչյան
23-Հռիփսիմե Հակոբյան
24-Հայկո
25-Անդի
26-ME Project
27-Սոֆի Մխեյան
28-Թաթուլ
29-Հայկ Ղևոնդյան
30-Սոնա Շահգելդյան
31-Մհեր Արմենիա
32-Ալլա Լևոնյան
33-Հարութ Բալյան
34-Նարեկ Մակարյան
35-Նորո
36-Լիլու
37-Հայկուհի Բաբախանյան
38-Ջոնի Կարապետյան
39-Կարեն Բոքսյան
40-Մավր Մկրտչյան
41-Մոնիկա Նազարյան
42- Շուշան Պետրոսյան
43- Ռուսլան
Հաղորդավար՝ Գրիշա Աղախանյան: Համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում կորոնավիրուսի դեմ #covid19 դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:
Տոմսերի վաճառքից հասույթի հավաքագրման ողջ ընթացքը հասանելի կլինի առցանց, և մեր հիմնադրամը կանի հնարավոր ամեն ինչ՝ ողջ պրոցեսի թափանցիկությունն ապահովելու համար:
Համերգի պաշտոնական անոնսը կարող եք ներբեռնել կից լինկերով՝ arm eng