Search
Close this search box.

Կորոնավիրուսից երկու սփյուռքահայ է մահացել

Անցնող 24 ժամերին կորոնավիրուսից երկու սփյուռքահայ է մահացել։ Այս մասին գրել է arevelk.am-ը։

«Բեյրութում եւ Պոլսում վախճանվել են Արտավազդ (Արտո) Պողոսյանը եւ Արա Թելլերը։ Կայքը նշում է, որ Արտավազդ Պղոսյանի մահվան բոթը հայտնել է Լիբանանի «Ճգնաժամային շտաբի» Ֆեյսբուքի էջը, իսկ Արա Թելլերի մահվան մասին հայտնել է Պոլսի «Ժամանակ» օրաթերթը։

Կորոնավիրուսից Պոլսում մահացած մեր հայրենակիցների թիվը հասել է 7-ի, Բյրութում մահացած հայերի թիվը 3-ի։