Search
Close this search box.

Աստված պահապան լինի նաև Հայաստանին. Bonheur Retrouvé ասոցիացիայի մեր հայրենակիցները ֆրանսիացիների կողքին

Ֆրանսիական Bonheur Retrouvé բարեգործական ասոցիացիան այս ծանր օրերին, երբ կորոնավիրուսը մոլեգնում է ողջ աշխարհում, որոշեց գործի անցնել` օգնության ձեռք մեկնելով մարդկանց: Ասոցացիան, որի նախագահն ու փոխնախահագը ազգությամբ հայեր են՝ Հայկ Մելիքյանն ու Աիդա Օհանյանը, Ֆրանսիայում միշտ էլ հաճելիորեն զարմացրել են ֆրանսիացիներին, ճիշտ ժամանակին անելով իրենց մարդկային քայլը:

Այս անգամ էլ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մեր հայրենակիցները`ի դեմս Bonheur Retrouvé ասոցացիայի, Մոնպլե քաղաքից՝ Ֆրանսիայի հարավի հայերի խումբը՝ Հովհաննես Սարգսյանի ղեկավարությամբ, ստեղծագործող մեր հայրենակից Գևորգ Ներսիսյանը, համատեղ ջանքերով մեծ քանակությամբ դիմակներ փոխանցեցին Պլեզի Ղոբինսոնի քաղաքապետին ու փոխքաղաքապետին, որպեսզի նրանք այս օրերի համար այդքան անհրաժեշտ դիմակները հասցեագրեն ծերանոցներին և բուժհաստատություններին:

«Շնորհակալություն Ձեզ, Աստված պահապան լինի նաև Հայաստանին, այս պահին սա է մեր ուղերձը, որ կուզենանք հասնի Հայատան, երկիր, որտեղից Ձեզ նման նվիրյալ զավակներ են եկել Ֆրանսիա»,- ասոցիացիայի նախագահ Հայկ Մելիքյանին ու փոխնախագահ Աիդա Օհանյանին այսպես իրենց երախտիքի խոսքը փոխանցեցին Պլեզի Ղոբինսոնի քաղաքապետն ու փոխքաղաքապետը

Պլեզի Ղոբինսոնը միակ քաղաքը չի լինելու: Ասոցիացիայի նախագահն ու փոխնախագահը արդեն պայմանավորվածություններ են ձեռք այլ քաղաքների հետ՝ օգնության ձեռք մեկնելու և միահամուռ դիմագրավելու մարդկությանն հասած այս աղետին,քանի որ այսօր քան երբևէ, անհրաժեշտ է այդ միասնականությունն ու համախմբվածությունը: