Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում չորեքշաբթի կորոավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահվան 938 դեպք է գրանցվել, որը երկրի համար ռեկորդային ցուցանիշ է 24 ժամվա կտրվածքով:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում կորոնավիրուսից 7097 մարդ է մահացել:

Ըստ առողջապահության և սոցիալական խնամքի վարչության տվյալների՝ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի ախտորոշման համար 232 708 թեստ է կատարվել, որոնցից 60 733-ը դրական արդյունք են տվել: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 53 501 մարդ: