Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարանտինը խախտողներին գոտիով ծեծի են ենթարկում. ամեն երկրում տարբեր կերպ են պատժվում

Չնայած նրան, որ աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարվել է կարանտին՝ կապված նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետ, կան մարդիկ, ովքեր չեն գիտակցում խնդրի լրջությունը: Ինչպես հայտնում է LiveLeak-ը, ամեն երկրում տարբեր կերպ են պատժվում կարանտինը խախտողները:

Օրինակ, Քենիայում տեղի ցեղերից մարտիկներ են բերվել այդպիսի մարդկանց դեմ պայքարելու համար: Այդ մարտիկները քայլում են քաղաքների և գյուղերի փողոցներում՝ խախտողներին գտնելու նպատակով: Հանդիպելով նման մարդկանց՝ նրանք գոտիով ծեծի են ենթարկում նրանց և քշում տուն: Նշվում է, որ այդ մեթոդը բավականին լավ արդյունքներ է տվել: