Search
Close this search box.

Պաշտպանական բանակում ամբողջ թափով պայքար է ծավալվում կորոնավիրուսի դեմ

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը Պաշտպանության բանակի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով: Իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային գործընթացները գտնվում են ինչպես ռազմաբժշկական ծառայության, այնպես էլ զորամասերի հրամանատարության մշտական վերահսկողության ներքո:

Այս մասին հաղորդագրույթյուն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Կանխարգելիչ միջոցառումներն առավել բարձր որակով կյանքի կոչելու նպատակով ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակահամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ:

Մշտական կանխարգելիչ միջոցառումների, խիստ վերահսկողության և հրամանատարության ու համապատասխան ծառայությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ Արցախի ՊԲ-ում առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից»,- նշված է հաղորդագրության մեջ։