Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի ժամը 18:50-ի սահմաններում MAN մակնիշի K 878 HT 126 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտի պարկերով և մեծ մասը ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով թափվել է: