Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը՝ Ապրիլի 7-ի առթիվ

ԱԺ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

«Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Գարնանային այս տոնը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ կարևորելու հայ կնոջն ու մեծարելու նրան: Բոլոր ժամանակներում հայ կինը եղել և մնում է օջախի սյունը, տանն ու ընտանիքում ջերմ մթնոլորտ ապահովողը: Դուք արժանի եք տարվա բոլոր օրերին շրջապատված լինել սիրով ու հոգատարությամբ, քանզի դուք յուրաքանչյուր օր անմնացորդ նվիրումով շենացնում եք հայ օջախները: Ստեղծված պայմաններում ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել բոլոր այն կանանց, որոնք պայքարում են մարդկային կյանքերի փրկության համար, որոնք տարբեր ոլորտներում օրնիբուն աշխատում են, որպեսզի այս փորձությունը մնա անցյալում: Փա՛ռք ու պատի՛վ ձեզ:

Կրկին շնորհավորելով բոլոր հայ կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ հարատև երջանկություն, առողջություն, բոլոր նպատակների և իղձերի իրականացում:

Հայ կնոջ աչքերը մշտապես պետք է փայլեն երջանկությունից, հայ կանայք արժանի են լավագույնին:

Աստված պահապա՛ն ձեզ բոլորիդ…»,- ասված է շնորհավորանքում: